15:43   31-07-2019
Ավելի արդյունավետ ու պակաս ռեսուրսատար. ինչպե՞ս գրագետ ավտոմատացնել բիզնեսը. «Գործի բերումով»
Թողնել մեկնաբանություն

Բիզնեսի ավտոմատացումը հսկայական հնարավորություններ է տալիս՝ ռեսուրսի խնայողություն, գործընթացների օպտիմալացում, աշխատանքի արդյունավետություն: Բայց մեկ շատ կարևոր խնդիր կա. ավտոմատացումից առաջ բիզնես պրոցեսները պետք է համակարգել: Եթե առաջին փուլը բիզնեսն անտեսի, ապա կավտոմատացնի քաոսը: Հայաստանում բիզնեսն արդեն սկսել է հասկանալ, որ մրցունակ լինել առանց ավտոմատացման հնարավոր չէ ու հետզհետե գնում է դրան: Ի՞նչ է տալիս ավտոմատացումը բիզնեսին, ինչպե՞ս ճիշտ ավտոմատացնել բիզնես գործընթացները, ի՞նչ տրենդներ կան աշխարհում: «Գործի բերումով» հաղորդաշարի այս թողարկմանը «Հիմնարկ» ընկերության հիմնադիր Ռուբեն Օսիպյանը հյուրընկալել է «Մակիչյան Քընսալթինգ» ընկերության ղեկավար Գրիգոր Մակիչյանին:

Loading...