16:12   09-11-2022
Image Description
Արթուր Դավթյանը ձգտելու է Օլիմպիական խաղերի ոսկի նվաճել
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանի հաջորդ նպատակը օլիմպիական ոսկին է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց նորընծա աշխարհի չեմպիոնը:

«Շատ ուրախ եմ, որ կարողացա այս մեդալը նվաճել և բերել մեր հայրենիք: Այս ամենի հետ մեկտեղ, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր մարզիչներին, ֆեդերացիայի նախագահին, բոլոր նրանց, որոնք փոքրիկ լումա ունեն այս հաջողությունում: Միշտ այնպես ենք անելու, որ Հայաստանի պատիվը բարձր պահենք ամբողջ աշխարհում: Առավել կարևոր է հաջորդ տարին, քանի որ վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար»,-ասաց նա:

Դավթյանի խոսքով` աշխարհի առաջնություններում ոչ մի մեդալ չունենալով և միանգամից ոսկի նվաճելով` այժմ ձգտելու է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճել:

Loading...