Հաճախ կազմակերպություններն իրենց աշխատակիցներին բենզինի կամ սննդի կտրոններ են տրամադրում, հոգում են գործուղման ծախսերը: Այդպիսի ծախսերի հաշվետվությունները երկար ժամանակ ու ռեսուրս են տանում, նաև խնդիր են առաջացնում վերահսկողության: Ավելին, կա ուսումնասիրություն, ըստ որի, աշխատակիցներին հատկացրած, օրինակ, 100 լիտր վառելիքից 20 լիտրը վաճառվում է: PayVa հավելվածը հնարավորություն է տալիս գործատուներին գործընթացը դարձնել լիովին վերահսկելի և չեղարկել կոորպորատիվ վճարային կտրոնային համակարգը: Հավելվածի միջոցով բոլոր ծախսերը կատարվում են բացառապես ըստ նպատակի, ու չի պահանջվում որևէ հաշվետվություն:
«Հիմնարկ» ընկերության համահիմնադիր Ռուբեն Օսիպյանն այսօր «Գործի բերումով» հանդիպել է PayVa ստարտափի հիմնադիր Վլադիմիր Դանիելյանի հետ: