Արցախում ՏՏ ոլորտի ընկերությունների համար հարկային արտոնություններ են սահմանվել՝ եկամտային հարկը 20 տոկոսից դառնում է 5 տոկոս, իսկ շահութահարկը զրոյացվում է: Ընդ որում, արտոնությունները վերաբերում են նաև այն ընկերություններին, որոնք գրանցված են Հայաստանի այլ մարզերում ու ցանկանում են մասնաճյուղ բացել Արցախում: Ինչպե՞ս է աշխատում Արցախում հարկային համակարգը ստարտափների ու հատկապես ՏՏ ոլորտի համար, ի՞նչ արդյունք կարող են տալ հարկային արտոնությունները և արդյո՞ք ոլորտի զարգացման համար միայն արտոնությունները բավարար են:
Ռուբեն Օսիպյանը «Գործի բերումով» Ստեփանակերտում է և հանդիպել է «Ինստիգեյթ սիսթեմս» ընկերության տնօրեն, «Հիմնարկ» ընկերության համահիմնադիր Սմբատ Պետրոսյանի հետ: