Մեդիագրագետ հասարակություն ունենալու համար կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի: Սա մեդիափորձագետ, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի կարծիքն է : Ըստ նրա՝ Հայաստանում մեդիագրագետ հասարակություն ստեղծելու համար քայլեր արվում են, այդուհանդերձ դրանք ակնկալվածի մեկ երրորդն են կազմում: Դավիթ Ալավերդյանի հետ խոսել ենք մեդիածուղակների, դրանցում չհայտնվելու և ուսուցման գործընթացի մասին: