17:30   17-11-2022
Այն ինչ ստեղծում եք այսօր պիտի իր տեղը գտնի նաև «վաղվա աշխարհում». «Եկամտաբեր գիտություն»
Թողնել մեկնաբանություն

Դոլար-դրամ փոխարժեքի տատանումները ճոճում են Հայաստանի տնտեսական նավը: Հայաստանում դրամի արժևորումը այս դեպքում պիտի մեր օգտին աշխատեր, բայց քանի որ մենք հիմնականում շեշտը դնում ենք արտահանման վրա, ապա խնդիրը այլ պատկեր է ստանում: Ուժեղ դրամը ազդում է բիզնեսի կայունության վրա: Շոկային այս իրավիճակից դուրս գալու համար հստակ լուծումների կարիք կա: Պարզապես իրավիճակին զոհ չգնալու համար ճկունություն է պետք: Կարեն Վարդանյանը, ով Formula vc-ի համահիմնադիրն է, նշում է՝ իրենք ստարտափերի հետ առաջին քայլն անողներն են: Նրանց պետք է են առաջնահերթ ներդրումներ, գաղափարներ ու կապեր... Այդ առաքելությունը վերցնելով իրենց ուսերին՝ ներդրումային այս ֆոնդը աջակից է և նորերի ձեռքը երբեք բաց չի թողնում:

Loading...