2016 թվականն էր, Ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունն էր: Արփինե Դալալյանը երկար էր պատրաստվել այս մրցաշարին: Ընթացքը ծանր էր: Բայց հաղթանակը նրանը դարձավ: Այսօր Լրատվական ռադիոյում նա պատմում է հաղթանակի գնի մասին:
Անուշ Ղազարյանի զրուցակիցն է 2015-2016թ. Ծանրամարտի պատանիների Եվրոպայի չեմպիոն, 2016 թ. Պատանիների աշխարհի առաջնության առաջին կին մեդալակիր, 2017, 2019 թվականների երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Արփինե Դալալյանը: