Նոյեմբերի 27-ին տեղի է
ունենալու հոկեի բարեգործական խաղերը:
Միջոցառման ամբողջ հասույթը փոխանցվելու է Պարա Հոկեյի հավաքականին ձեռք
բերելու անհրաժեշտ սպորտային պարագաներն աշխարհի առաջնության խաղերին լավագույնս
ներկայանալու համար: Տոմսերի արժեքն է 5000 դրամ, որը կարող եք ձեռք բերել Երևանի
գեղասահքի և հոկեյի մարզադպրոցից։ Տարեվերջին
Հայաստանի Պարա Հոկեյի հավաքականը
մասնակցելու է Թաիլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Գործում է նաև օնլայն դրամահավաք ՝ նվիրատվություն հավաքականի ֆոնդին: Նշված է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի
ֆեյսբուքյան էջում:
Հայաստանի Ազգային Պարալիմպիկ
Կոմիտե ՀԿ