18:00   23-11-2022
Ջրկիրներ, մունետիկներ, հոմոսեքսուալներ.այս բոլորն Օսմանյան Թուրքիայում արհեստներ էին. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Օսմանյան կայսրությունում կար արհեստների հստակ տարանջատում ըստ ազգերի: Գլայագործությունն ու ոսկերչությունը հայերինն էր, ռեստորանային գործը՝ հույներինը: Բուլղարները նշանավոր էին կաթնամթերքի գործում: Ալբանացիներինը մսի գործն էր՝ հատկապես կենդանիների ներքին օրգանների:

Ջրկիրներ, որոնք առնվազն մինչ 1967 թիվը կային, մունետիկներ, բուրդ գզողներ…. Գիշերային պահակներ, ովքեր հսկա գավազան ունեյին, քայլում էին փողոցներով ու դրանով հարվածում սալաքարին: Օսմանյան կայսրությունում կային նաև այնպիսի արհեստներ, որոնք այսօր ծիծաղ են առաջացնում:

Հեշտ չէր արհեստավոր դառնալը: Վարպետ դառնում էին, եթե մարդուն այդպիսի կոչում էր շնորհվում: Կան նաև հստակ աստիճանավորում՝ աշկերտ, խալֆա՝ մարդը, որն արդեն աշակերտ չի, բայց վարպետ էլ չի համարվում: Ի դեպ խանութ բացելու իրավունք ունեին միայն վարպետները: 

Չարչի ՝ չերչի, մածուն վաճառողներ, հոմոսեքսուալներ… այս բոլորը Թուրքիայում արհեստ էր համարվում:  Այս ամենի մասին պատմում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

Loading...