11:55   23-11-2022
Երևանի «գործ անող շինությունները» տեղափոխման ենթակա չեն. «Թարմ ուղեղով»` Հրանուշ Խառատյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Գիտությունների ակադեմիան կառավարության կողմից ստացել է գրություն, ըստ որի առաջարկ է արվել Հնագիտության և ազգագրության ինստիտուտը տեղափոխել այլ հասցե: Ըստ տեղեկատվության՝ ինստիտուտը պիտի տեղափոխվի Զեյթուն վարչական շրջան: Որոշմանը անմիջապես հաջորդել է ակադեմիայում կազմակերպված հրատապ նիստը քննարկելու ստեղծված իրավիճակը: Պատմական գիտությունների թեկնածուՀրանուշ Խառատյանի խոսքով` կարծիքները տարբեր էին, բայց հստակ էր մի բան, սա սխալ ուղղություն է: Փոխանակ գործին աջակից լինելեն, փորձում են վնասել հսկայածավալ աշխատանքը: Այնուամենայնիվ լավ է այն, որ սա դեռևս որոշում չէ, հնարավորություն կա փոխելու:

Loading...