Ապագայի սպառազինության մրցավազքը լինելու է ոչ թե կանաչ համազգեստով և զենքով, այլ սպիտակ խալաթով ու ապակե սրվակներով մարդկանց միջև: Գենային ինժեներիան այն տեխնոլոգիան է, որը կարող է մեծ առավելություններ տալ սննդի, առողջապահական և դրանից բխող ֆինանսական, սոցիալական ոլորտներում:Այդ տեխնոլոգիան ապշեցնում և միևնույն ժամանակ սարսափեցնում է մարդու առջև բացող հնարավորություններով: Եվգենիկա, նոր տեսակի հիվանդություններ, գերմարդիկ... գենային ինժեներիայի հետ կապված վախերն այդ տեխնոլոգիայից առաջ են ընկնում: Գիտական ուժի և վտանգների մասին խոսել ենք Մոլեկուլյար Կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության խմբի գիտաշխատող Արմեն Կոծինյանի հետ: