10:04   24-11-2022
Image Description
Ուկրաինայում համընդհանուր մոբիլիզացիա է իրականացվում միայն երկրի ռուսալեզու շրջաններում. РИА Новости
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի Զինված ուժերը մոբիլիզացնում են երկրի ռուսալեզու շրջանների բնակիչներին՝ մինչդեռ արևմտյան շրջանները գրեթե ներգրավված չեն այս գործընթացում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնի է դարձել Խերսոնի մարզում ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցչից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ուկրաինացի զինվորականներն այս փաստի մասին հայտնել են ՌԴ անվտանգության ուժերին։

«Ընդհանուր և համընդհանուր մոբիլիզացիա է իրականացվում միայն Ուկրաինայի ռուսալեզու շրջաններում՝ Նիկոլայևում, Դնեպրոպետրովսկում, Չերկասիում: Դա տեղի է ունենում նաև Կիևի կողմից վերահսկվող Զապորոժիեի շրջանում», – նշված է Ուկրաինայի զինված ուժերի աղբյուրներից ստացված տեղեկություններում։

Ինչ վերաբերում է արևմտյան շրջաններին, ապա նշվում է, որ օրինակ Իվանո-Ֆրանկովսկում մոբիլիզացվել է ընդամենը 40 մարդ, իսկ Լվովում՝ 30։

Loading...