10:18   24-11-2022
Image Description
Տոկաևը հույս է հայտնել, որ խաղաղապահ ջանքերը թույլ կտան կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը
Թողնել մեկնաբանություն

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովում հույս է հայտնել, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը թույլ կտան կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը:

Երկրի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝  Տոկաևը, ելույթ ունենալով գագաթնաժողովում, պաշտպանել է հայ-ադրբեջանական հակամարտության դիվանագիտական կարգավորմանն ուղղված քայլերը:

«Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Հուսով ենք, որ ռուսական կողմի խաղաղարար ջանքերը թույլ կտան կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,-ասված է Տոկաևի հայտարարության մեջ։

Տոկաևը հույս է հայտնել, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի:

Loading...