10:23   24-11-2022
Image Description
ԱՄՆ-ն ոչ միանշանակ է արձագանքել Թուրքիայի ռազմական գործողություններին Իրաքում ու Սիրիայում
Թողնել մեկնաբանություն

Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Սպիտակ տան ազգային անվտանգության և ռազմավարական հարցերի համակարգող Ջոն Քիրբին մեկնաբանել է Թուրքիայի զինված ուժերի նոր ռազմական գործողությունները Հյուսիսային Իրաքում և Սիրիայում քուրդ զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:

«Թուրքիան շարունակում է բախվել ահաբեկչական սպառնալիքի հետ, հատկապես երկրի հարավում։ Իհարկե, նրանք բոլոր իրավունքներն ունեն պաշտպանելու իրենց»,- ասել է Քիրբին:

 

Վերջինս, սակայն, նշել է, որ այս ռազմական գործողությունները բացասաբար են ազդում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի վրա:

«Տարածաշրջանում գործողությունները կարող են սահմանափակել մեր գործընկեր SDS-ի («Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր»-ի կարողությունները ԻՊ-ի դեմ պայքարում։ Դրա համար մենք համագործակցում ենք SDF-ի հետ և ցանկանում ենք շարունակել ճնշումն ԻՊ-ի վրա»,- ասել է Քիրբին։

Թեմային արձագանքել է նաև Սպիտակ տան խոսնակը՝ կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել կրակը: Նա ևս ընդգծել է, որ նշյալ ռազմական գործողությունները կարող են բացասաբար ազդել ԻՊ-ի դեմ պայքարի վրա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Երկրի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել էր որպես ահաբեկչություն։

 

 

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը:

Դրանից հետո Թուրքիայի իշխանությունները որոշում կայացրեցին «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ սկսել Հյուսիսային Իրաքի ու Սիրիայի քուրդ զինյալների դեմ:

Loading...