11:19   24-11-2022
Image Description
Թուրքիան կարող է չեղարկել դեպի Սիրիա թռիչքների սահմանափակումները. Լավրենտև
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան շուտով կվերացնի ռուսական ավիացիայի թռիչքների սահմանափակումները դեպի Սիրիա, Անկարան պայմաններ չի դնում Մոսկվայի առաջ, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։

Նա ընդգծել է, որ սիրիական դոսյեի քաղաքականացման պատճառով թուրքական ղեկավարությունը Արեւմուտքի որոշակի ճնշման տակ հարկադրված է եղել նման որոշումներ ընդունել։ Ավելի վաղ Թուրքիան փակել էր երկինքը Սիրիա թռչող ռուսական ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների համար։

«Կարծում եմ, որ այդ հարցը կարող է լուծվել, դա ժամանակի հարց է: Մեր երկրների հարաբերությունները մնում են շատ բարձր, լավ մակարդակի վրա»,- ասել է Լավրենտևը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը սերտ կապի մեջ են՝ հեռախոսազրույցները տեղի են ունենում «գրեթե երկու շաբաթը մեկ»։

«Մենք այս բոլոր հարցերը բավականին լավ ենք լուծում: Թուրքիայի կողմից, որպես այդպիսին, պայմաններ չկան: Մենք կարծում ենք, որ այդ պատնեշը ժամանակավոր է և արհեստականորեն է ստեղծվել: Կարծում եմ, որ մոտ ապագայում այն ​​կհաղթահարվի»,- հավելել է Լավրենտևը:

Loading...