11:22   24-11-2022
Image Description
ՀՀ քաղաքացիները պետք է ԵՄ երկրներ ճամփորդեն առանց Շենգենյան վիզաների. Հայաստանը վաստակել է այդ իրավունքը. Մարուքյան
Թողնել մեկնաբանություն

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ շեշտել է Շենգենյան գոտու երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքն ազատականացնելու անհրաժեշտությունը: 
 
«Այսօր լրանում է EU CEPA համաձայնագրի 5 տարին: Ժամանակն է, որ ԵՄ-ն որոշում կայացնի ՀՀ քաղաքացիների մուտքը Շենգենյան գոտու երկրներ ազատականացնելու վերաբերյալ:
 
ՀՀ քաղաքացիները պետք է ԵՄ երկրներ ճամփորդեն առանց Շենգենյան վիզաների: Հայաստանն իր բարեփոխումներով վաստակել է այդ իրավունքը:
 
Գնդակը ԵՄ դաշտում է, որպեսզի այդ որոշումը օր առաջ կայացնեն:
 
Հույս ունեմ, որ մեր գործադրած ջանքերի շնորհիվ 2023 թ. կհասնենք նաև այդ կարևոր հանգրվանին»,- գրել է Մարուքյանը:

Loading...