15:43   24-11-2022
Image Description
Հանրակրթության ոլորտում ռազմավարական ներդրումներ իրականացնելու որոշման թափանիվը սկսել է շարժվել. Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

 Հայաստանի Հանրապետության 96 դպրոցի շենքային պայմանները և գույքային հագեցվածությունը բարելավելու նպատակով  ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությանը 1 միլիարդ 933 միլիոն դրամ գումար կտրամադրվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարար Վահրամ Դումանյանը կառավարության նիստում ասաց, որ նախագծով գումար կհատկացվի նաև Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզի որոշ դպրոցների գույքով ապահովելու նպատակով:

«Այս աշխատանքները հնարավորություն են տալիս լուծել դպրոցներում առկա հրատապ խնդիրները ` ջեռուցման, տանիքի և սանհանգույցների վերանորոգման տեսանկյունից»,-ասաց նա:

Դումանյանի խոսքով` կառավարության նիստում չզեկուցվող հարցերում ընդգրկված երկու որոշումներով ևս 8 մանկապարտեզ  և 13 դպրոց  գույքով կապահովվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ հանրակրթության ոլորտում ռազմավարական ներդրումներ իրականացնելու  որոշման թափանիվը սկսել է շարժվել:

«Մենք սկսել ենք խոշոր ներդրումներ անել հանրակրթության, ինչպես նաև  նախադպրոցական կրթության ոլորտներում»,-ասաց Փաշինյանը:

Loading...