16:38   24-11-2022
Image Description
Գյումրի-Արևիկ–Այգաբաց-Վարդաքար ճանապարհի հիմնանորոգման համար հատկացվել է ևս 75.5 մլն դրամ
Թողնել մեկնաբանություն

Կառավարության այսօրվա որոշմամբ Գյումրի-Արևիկ–Այգաբաց-Վարդաքար ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար հատկացվել է ևս 75.5 մլն դրամ գումար։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
 
Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2021-ին, ծրագրի ընդհանուր արժեքը 522 մլն դրամ է եղել։
 
Աշխատանքների մեկնարկին նախատեսված է եղել 5 կմ 300 մ ճանապարհահատվածի հիմնանորոգում, սակայն հաշվի առնելով, որ նշված ճանապարհի կմ 10+440 հատվածից մինչև կմ 10+900 հատվածը նույնպես գտնվում է անմխիթար վիճակում և հրատապ հիմնանորոգման կարիք ունի, ճանապարհի կմ 10+900 - կմ 16+200-ի փոխարեն հիմնանորոգվելու է կմ 10+440 - կմ 16+200-ի հատվածը՝ ընդհանուր 5 կմ 760 մ։ Լրացուցիչ 460 մետր հատվածի հիմնանորոգման համար է ՀՀ կառավարությունը հատկացրել է 75.5 մլն դրամ գումար։

Loading...