350 և ավելի աշխատակիցներ ունեցող Volo ընկերությունը այսօր Հայաստանի խոշոր հարկատուներից է: Ընկերության տնօրենը այսօրվա ստեղծված իրավիճակը անբացատրելի է համարում: Ճգնապամային նման իրավիճակում խոսել ռիսկերի կառավարման գործիքի մասին, մեղմ ասած տեղին չէ: Սա պետք էր անել նախօրոք, կրթել մարդկանց և պատրաստել նմանատիպ իրավիճակների: Արմեն Քոչարյանի խոսքով անորոշությունը շարունակվում է ու բարդացնում իրավիճակը: Կա տպավորություն, որ ԲՏԱ նախարարությունը ինչ-որ խանդեր ունի, թե չէ ինչու՞ պիտի լռի: