18:58   24-11-2022
Image Description
Տոտալիզատորները 2023 թվականի հուլիսի 1-ից կվճարեն նաև լրացուցիչ պետական տուրքի գումարներ
Թողնել մեկնաբանություն

Ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների համար սահմանված վճարների կարգը կփոփոխվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մինչ այս նրանք վճարում էին տարեկան մեկ վճար`անկախ վճարաչափերից, և մեր կատարած փոփոխությամբ, որն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հուլիսի 1-ից, կվճարեն նաև լրացուցիչ պետական տուրքի գումարներ` կախված խաղադրույքների շրջանառությունից»,-ասաց նա: 

Նախարարն ասաց, որ այդ եղանակով նախատեսվում է, որ արդեն գալիք տարվա ընթացքում նախնական հաշվարկով 5 միլիարդ դրամի չափով ավելի, իսկ 2024 թվականի ամբողջական տարվա համար` 10 միլիարդ դրամի չափով լրացուցիչ պետական տուրքեր կստացվեն:

Loading...