19:01   24-11-2022
Image Description
Վրաստանին տրված 12 առաջարկի իրականացումը գնահատվելու է 2023-ի գարնանը. Թբիլիսիում Եվրամիության դեսպան
Թողնել մեկնաբանություն

Թբիլիսիում Եվրամիության դեսպանը հայտնել է, որ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Վրաստանին տրված 12 առաջարկի իրականացումը գնահատվելու է 2023 թ. գարնանը: Պավել Հերցինսկու խոսքով՝ Եվրահանձնաժողովի եզրակացությունը հրապարակվելու է միայն 2023 թ. հոկտեմբերին։

Դեսպանը, ինչպես շատ արևմտյան գործիչներ, կրկին խորհուրդ է տվել «ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով և լսել նրանց դիտարկումները:

Loading...