13:58   25-11-2022
Image Description
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են անցկացրել
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են անցկացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Hurriyet-ը:

Կողմերը հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային հարցերի, մասնավորապես՝ Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակին:

Զրույցի ժամանակ քննարկվող թեմաներից է եղել նաև Սև ծովով գյուղմթերքի փոխադրման մասին «հացահատիկային միջանցք»-ի համաձայնագիրը

Loading...