14:27   26-11-2022
Image Description
Արմավիրի մարզպետը հետևել է էջմիածնի բուժկենտրոնի նորոգման աշխատանքներին
Թողնել մեկնաբանություն

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է «Էջմիածին» բժշկական կենտրոն, հետևել բուժհաստատությունում պետական աջակցությամբ իրականացվող 1 մլրդ 400 մլն դրամ արժողությամբ հիմնանորոգման աշխատանքներին:
 
Աշխատանքների մեկնարկով պայմանավորված՝ գործող բաժանմունքները տեղակայվել են կառույցի տարբեր հատվածներում, նշել են բուժհաստատության պատասխանատուները և վստահեցրել, որ իրականացվող աշխատանքների արդյունքում բնակչության բուժսպասարկման որակը չի տուժելու:
 
Մարզպետը բուժհաստատության տնօրեն Գոռ Ասատրյանի ուղեկցությամբ հետևել է նաև նոր մասնաշենքի տարածքում մեկնարկած աշխատանքներին:
 
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է՝ թեև շինաշխատանքները բնականոն են ընթանում, անհրաժեշտ է դրանք ավելի ինտենսիվ դարձնել: Մարզպետը հույս է հայտնել, որ աշխատանքները կիրականացվեն պայմանագրով սահմանված ժամկետներում՝ ապահովելով բարձր որակ:

Loading...