09:56   28-11-2022
Image Description
Վատիկանը հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններին աջակցելու պատրաստակամության մասին
Թողնել մեկնաբանություն

Վատիկանը պատրաստ է  հարթակ հատկացնել ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Վատիկանի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերը։
«Պատերազմի սկզբից ի վեր Սուրբ Աթոռը և անձամբ Հռոմի պապը միշտ բաց են եղել դրա համար, բայց մինչ օրս որևէ կոնկրետ պատասխան չի եղել: ։
Հոկտեմբերի վերջին Վատիկանի իրազեկ աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Սուրբ Աթոռը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այնուհետ նշել է, որ Ռուսաստանը բաց է շփումների համար, սակայն հենց Ուկրաինան է «կոդավորել բանակցությունների շարունակումը»։

Loading...