Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է մինչեւ 2023 թվականի ավարտը թուրքական «Բայրաքթար Քըզլելմա» անօդաչու կործանիչի արտադրությունը սկսելու մասին։
«Կըզլելմա հայրենական անօդաչու կործանիչի սերիական արտադրությունը կսկսվի 2023 թվականի վերջին»,- Էրդողանի խոսքերն է մեջբերել Anadolu լրատվական գործակալությունը։