«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը Հայաստանում երկար տարիների փորձ ունի: «Այբ» կրթական հիմնադրամի ղեկավարությամբ այն իր շուրջն է հավաքում տարբեր տարիքի աշակերտների Հայաստանի տարբեր մարզերից և մայրաքաղաքից: Հիմնադրամի մրցույթների բաժնի ղեկավարի խոսքով մրցույթի հիմքում տրամաբանությունն ու ժամանցն է: Մաթեմատիկական խնդիրներ, որոնք հարմարեցված են աշակերտի կենցաղին և տարիքային պատկերացումներին: