13:36   28-11-2022
Image Description
Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականին
Թողնել մեկնաբանություն

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի բանակցությունների շուրջ արտգործնախարարների մակարդակով հանդիպման շուրջ։

Բարձր է գնահատվել այն փաստը, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մշտական ​​ուշադրության տակ է պահում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։

Loading...