15:29   28-11-2022
Image Description
Հռոմի պապը Իսրայելին եւ Պաղեստինին երկխոսելու կոչ է արել
Թողնել մեկնաբանություն

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Իսրայելի եւ Պաղեստինի կառավարություններին կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել Երուսաղեմում վերջերս տեղի ունեցած ռումբերի պայթյուններից եւ Արեւմտյան ափի բախումներից հետո երկխոսություն սկսելու համար, տեղեկացրել է Reuters-ը։

Ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում՝ հովվապետն ասել է, որ բռնությունն «սպանում է ապագան» երկու կողմերի համար։

Նոյեմբերի 23-ին Երուսաղեմում տեղի ունեցավ երկու պայթյուն։ Առաջինը՝ կենտրոնական ավտոբուսային կայանի մոտ, երկրորդը՝ մի քանի րոպե հետո, քաղաքի հյուսիսում։ Նախնական տվյալներով՝ պատահարների հետեւանքով զոհվել է մի պատանի, եւս 19 մարդ վիրավորվել է։ Իսրայելի ոստիկանության կարծիքով՝ դրանք համակարգված ահաբեկչական գրոհներ էին։ Իրավապահ մարմինները կալանավորել են երեք պաղեստինցու, որոնց կասկածում են պայթյունների հետ կապ ունենալու մեջ։

Loading...