Մենք ժողովուրդ ենք, որ ապագայի համար չենք պատրաստվում, կառչում ենք եղած իրականությունից, ինչի արդյունքում առաջացած լճացումը պայթեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականով: Ազգային անվտանգության ծառայության խնդիրն էր գողապետության կազմաքանդումը: Ենթադրվում է, որ Փաշինյանը դժգոհ է գողապետության կազմաքանդման որակից և արագությունից: Նոր պաշտոնանկություններ են լինելու, այլապես չի կարող երկիրը զարգանալ: Լճացումը հնարավոր չի լինի կանգնեցնել: Սա հեղափոխության ավելի լայն ընթացքի նախադրյալ է: