15:38   30-11-2022
Image Description
Հնարավորություն կտրվի լիցենզիաների, թույլտվությունների ստացման հայտերը, փաստաթղթերը լրացնել և ներբեռնել էլեկտրոնային եղանակով
Թողնել մեկնաբանություն

«Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև «փոխգործելիության» հարթակի ներդրման, ինչպես նաև ծրագրային լուծման նպատակով իրականացվում է «Միասնական հայտ» համակարգի ներդրումը, որի արդյունքում նախատեսվում է լիցենզիաների, թույլտվությունների ստացման հայտերը, ինչպես նաև դրանց ուղեկցող փաստաթղթերը լրացնել և ներբեռնել էլեկտրոնային եղանակով. ասել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

Ըստ էկոնոմիկայի փոխնախարարի՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հնարավորություն է տրվում իրազեկումը կամ անհրաժեշտ փաստաթղթերի ուղարկումն իրականացնել նաև համացանցային կայքէջում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով:

Նշվել է նաև, որ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2014 թ. դեկտեմբերի Կառավարության և 2019 թ. հոկտեմբերի ՀՀ վարչապետի որոշումների կետերը կատարելու պահանջով:

Արմեն Արզումանյանը փաստել է, որ մեր քաղաքացիները դյուրին կերպով կստանան գործունեության իրականացման ծանուցման հետ կապված բոլոր փաստաթղթերը:

Հանձնաժողովականներն օրինագծին տվել են դրական եզրակացություն:

Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա հերթական նիստում:

Loading...