14:25   01-12-2022
Իտալական կաշի, հայկական կար ու ձև. Մարաշլյան մեզոնի թիրախում որակն է. «Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

Մարաշլյան մեզոն բրենդը ատելյեյի հետ կապ ունի այնքանով, որ հիմքում հայկականն է, ինչպես նաև նորի բացահայտման ձգտումը: Խոսքը ոչ միայն երկրի ներսում այդ մշակույթի տարածման ու ձևավորման մասին է, այլ ամեն հնարավոր տարբերակով միջազգային դարպասները բացելու և որակի մասին պատմելու, որը ստեղծվում է հենց Հայաստանում: Չորս տարի առաջ, երբ պայուսակների հավաքածուն արդեն բավականին մեծ էր, որոշվեց ու արդեն հաջորդ պայուսակը պիտի ստեղվի Մարաշլյանում: Ոլորտի աջակից-ընկերների հետ համատեղ, ի վերջո, ստեղծվեց բրենդը: Բրենդի հիմնադիր և դիզայներ Էմմա Մարաշլյանը կարծում է, որ քանի դեռ կարողանում ես ստեղծել որևէ արժեք, պիտի կանգ չառնես: Կյանքը հենց այնպես չի տրվում:

Loading...