18:00   02-12-2022
Իրանի պետական համակարգը. Հատուկ թողարկում Գոհար Իսկանդարյանի հետ. Մաս Առաջին
Թողնել մեկնաբանություն

Հազարավոր տարիներ Իրանը եղել է միապետական պետություն: Իսլամական հեղափոխությունը, սակայն, լրջագույն փոփոխություններ մտցրեց երկրի կառուցվածքում: Մի կողմից հեղափոխությունը պահանջում էր ստեղծել հանրապետություն, մյուս կողմից՝ աստվածապետություն: Այս երկրու գաղափարներն առաջին հայացքից անհամատեղելի են թվում և մինչ օրս էլ բազմաթիվ քննարկումների առիթ են տալիս: Այդուհանդերձ Իրանը փորձեց գնալ իր ուրույն ճանապարհով և համատեղել անհամատեղելին: Այսպիսով՝ ստեղծվեց Իրանի Իսլամական Հանրապետությունը:


Թե ինչպես են աշխատում պետական ինստիտուտներն այս երկրում, ինչպես են հրամաններ արձակվում և որոշումներ ընդունվում, մինչ օրս էլ շատերիս համար անհայտ է: Իսկ երբ փորձում ենք ինքնուրույն գլուխ հանել Իրանից, մոլորվում ենք բազմաթիվ պետական ինստիտուտների և նրանց միջև կապերի մեջ: Լրատվական Ռադիոյի խնդրանքով ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ, Իրանագետ Գոհար Իսկանդարյանը պատմում է, թե ինչպես է կառուցված Իրանը և ինչպես է աշխատում աստվածապետության պետական համակարգը:

Loading...