Վահագն Պողոսյանը 5-րդ դասի շրջանակում խաւսում է ԾԱ ստուգման արուեստի եւ դրա կարեւորութեան մասին: Ստուգող ծրագրերն իրենց հերթին կարիք ունեն որակի գնահատման: Ստուգող ծրագրի որակի չափանիշներից մեկը տողային ծածկոյթն է՝ թե որքան մասն է ստուգվող ծրագրի ծածկված ստուգումներով: Այսինքն՝ ստուգման ընթացքում արդե՞ւք մեր ծրագիրն անցել է բոլոր ճիւղերով, թե՞ կան տողեր, որոնք երբեք չեն կատարուել ստուգման ընթացքում: GCOV-ը թոյլ է տալիս գնահատել այսպէս կոչուած տողային ծածկոյթը, ինչպէս նաեւ այլ չափանիշներ, որոնցով գնահատուում է ստուգման ծաւալը:
Կը խաւսի նաեւ եւս մեկ ստուգման գործիքի՝ Valgrind-ի մասին, որը թոյլ է տալիս պարզել, թե արդե՞ւք ծրագրի աշխատանքի ընթացքում malloc, new եւ այլ միջոցներով յատկացուած յիշողութեան հատվածները գործածելուց յետոյ վերադարձուել են ԳՀ-ին համապատասխանաբար free, delete եւ այլ գործառոյթների միջոցով, թե՞ ոչ: