13:16   02-12-2022
Image Description
ՔՊ-ն հանձնաժողովի նիստում ձեռնպահ քվեարկեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծին
Թողնել մեկնաբանություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ձեռնպահ քվեարկեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծին, որը վերաբերվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ դեկտեմբերի 1-ին ՔՊ և «Հայաստան» խմբակցությունները հնարավորություն են ունեցել բովանդակային քննարկում ունենալ հայտարարության տեքստի շուրջ:

«Կարող եմ ասել, որ բազմաթիվ կետերի շուրջ ստացվեց փոխհամաձայնության գալ: Ցավոք, կային մի քանի կետեր, որոնք երկու կողմերի համար սկզբունքային էին և, ըստ այդմ, արձանագրեցինք, որ հնարավորություն չկա Ազգային ժողովի հայտարարության տեսքով հանդես գալ երկու խմբակցությունների անունից: Հաշվի առնելով, որ Ազգային ժողովի արտահերթ նիստը քիչ անց գումարվելու է, և այն լինելու է երեքժամյա ռեժիմով, առաջարկում եմ բովանդակային քննարկումները տեղափոխել պլենար նիստերի ձևաչափ: Ինչ վերաբերվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշմանը հարցի վերաբերյալ, ապա հանձնաժողովների անդամներին կոչ եմ անում ձեռնպահ քվեարկել այս նախագծի հաստատմանը»,- ասաց Աղաջանյանը:

Loading...