13:20   02-12-2022
Image Description
Միրզոյանը Սլովակիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները
Թողնել մեկնաբանություն

Դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցով լեհական Լոձում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի ԱԳ նախարար Ռաստիսլավ Կաչերի հետ: Նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել զարգացնելու հայ-սլովակական փոխգործակցությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչպես նաև միջազգային հարթակներում։

Արարատ Միրզոյանն ու Ռաստիսլավ Կաչերն անդրադարձ են կատարել նաև ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման օրակարգին։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական ագրեսիաների հետևանքով ի հայտ եկած անվտանգային և հումանիտար մարտահրավերները: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության դերը՝ ընդգծելով, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումներին։

Loading...