13:21   02-12-2022
Image Description
ՀՀ Կառավարությունը 122 միլիոն 363 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար
Թողնել մեկնաբանություն

 ՀՀ Կառավարության՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ի նիստում որոշում է կայացվել 122 միլիոն 363 հազար  դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, 48 միլիոն 602 հազար  դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Աստղաձոր, Վաղաշեն, Ներքին Գետաշեն, Մադինա, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցման եւ նորոգման, 35 միլիոն 582 հազար  դրամ՝ Վարդենիս համայնքի Խ. Ստեփանյան փողոցի ասֆալտապատման, միակողմանի մայթի կառուցման եւ  կահավորման, 38 միլիոն 179 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Վ. Համբարձումյան փողոցի միակողմանի եւ 170 մետր երկկողմ մայթի կառուցման համար։

Loading...