14:28   02-12-2022
Image Description
Դեռևս շատ հին ժամանակներից շենքերի վրա եղել են տարատեսակ անցքեր, մետաղյա ձողեր. Ավինյան
Թողնել մեկնաբանություն

Երևանի քաղաքապետարանի կողմից 2023 թվականին ընդառաջ իրականացվող ամանորյա լուսավորության աշխատանքներն իրականացվել են մասնագետների կողմից, շենքերի ձևավորման հետ կապված համաքաղաքացիների անհանգստությունը փարատվելու է, քանի որ աշխատանքային խմբերից կա պահանջ՝ միջամտություններից հետո շենքը վերադարձնել նախնական տեսքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2023 թվականին ընդառաջ իրականացվող ամանորյա լուսավորության թեմայով ասուլիսին այս մասին նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

«Տվյալ թեմայի շուրջ շատ են եղել քննարկումներ, դեռևս շատ հին ժամանակներից շենքերի վրա եղել են տարատեսակ անցքեր, մետաղյա ձողեր, որոնց վերացման աշխատանքները նույնպես մեր ուշադրության կենտրոնում են լինելու գարնանը: Պատմամշակութային հուշարձանների հետ կապված մենք գարնանը մեծ ծրագիր ունենք, որի վերաբերյալ կհասցնենք խոսել»,- նշեց Ավինյանը: 

Փոխքաղաքապետը նշեց, որ միջոցառումներն ընդգրկում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները, իսկ դրանց համերգային հատվածը կենտրոնացված կլինի Հանրապետության հրապարակում և Երևանի 2750-ամյակին նվիրված պուրակում: 

«Այս տարվա տոնական լուսավորությունը լինելու է բացառիկ: Վստահ եմ՝ բոլորը տպավորված են լինելու այն աշխատանքներով, որոնք իրականացվել են: Տոնական միջոցառումների ևս մեկ կոմպոնենտ է լինելու Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը, որը տեղակայված կլինի Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված պուրակում: Այն գործելու է դեկտեմբերի 5-ից մինչև 2023 թվականի հունվարի 6-ը»,- նշեց փոխքաղաքապետը: 

Նրա խոսքով՝ միջոցառումների վերջին հատվածը նվիրված է լինելու համերգներին, որոնց մեկնարկը կտրվի դեկտեմբերի 9-ին, վերջին համերգը լինելու է 2023 թվականի հունվարի 6-ին: Դեկտեմբերի 31-ին, ժամը 23:00-ին Հանրապետության հրապարկում կկայանա մեծ գալահամերգ: 

Loading...