11:38   06-12-2022
Այսօր կրկնուսույցի դիմում են սովորելու ոչ թե կրկնելու համար
Թողնել մեկնաբանություն

Դեռևս խորհրդային տարիներին Հայաստանում մարդիկ համալսարան ընդունվելուց առաջ դպրոցներից դուրս պարապում էին: Մեր օրերում այս երևույթը կա, սակայն մի քանի տարբերությամբ՝ այն դարձելի է ավելի համընդհանուր և կիրառելի՝ վերածվելով կրկնուսույցի «ինստիտուտի»: 

Կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանի կարծիքով համակարգը ամբողջովին աղճատված է և ունի վերանայումների կարիք: Փորձագետը նշում է, որ քանի դեռ մարդիկ դիմում են կրկնուսույցի և հարմարվում բոլոր թերություններին այն համարվելու է սովորական:

Loading...