12:08   07-12-2022
Image Description
Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանն ընտրվեց ԲԴԽ անդամ
Թողնել մեկնաբանություն

Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրեց ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 75 պատգամավոր: Դեմ քվեարկող պատգամավոր չի եղել:

Ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ նիստին չեն մասնակցում:

Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար ու երդվեց՝ պարտականությունները կատարել ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան:

Loading...