16:40   07-12-2022
Image Description
Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է Պրահայի քառակողմ հայտարարության մասին Լավրովի խոսքերը
Թողնել մեկնաբանություն

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Պրահայի քառակողմ հայտարարության հետ կապված Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը նշել էր, որ Պրահայի հայտարարությամբ Հայաստանի կողմից Ալմաթիի հռչակագրի ճանաչումը նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս: Պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ ե՞ն Լավրովի այս խոսքերըՍիմոնյանը պատասխանեց.

«Այդ հայտարարության մեջ Լավրովը պատմում էր մի տարբերակի մասին, որը ես ժամանակին ներկայացրել եմ որպես ռուսական տարբերակ, եթե կուզեք Լավրովի տարբերակ։ Ինքը (Սերգեյ Լավրովը- խմբ) ևս  մեկ անգամ փաստեց, որ ռուսական տարբերակը կար,  և՝ ի հեճուկս հենց իր իսկ հայտարարության,  ռուս լրագրողների հետ իմ ասուլիսի հայտնի տեսանյութը փաստեց, որ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը՝ ճիշտ չէր»,- ասաց Սիմոնյանը։

Իսկ ինչ վերաբերվում է Պրահայի քառակողմ հայտարարությանը, ապա Սիմոնյանը նշեց, որ այդ հայտարարությամբ Արցախը որևէ պարագայում չի թողնվում գործընթացից դուրս։

«Այնտեղ կա նախատեսված ձևաչափ, որտեղ Արցախը և Ադրբեջանը պետք է ունենան երկխոսություն։ Ասեմ ավելին, դրա մասին նույնպես խոսվել է։ Ինչ-որ պահի ինչ-որ տարբերակ եղել էորի դեպքում Արցախը դուրս էր մնում գործընթացից, և Հայաստանի Հանրապետությունը այդ տարբերակը մերժել է և չի մտել այդ խոսակցության մեջ»,- եզրափակեց Սիմոնյանը։

Loading...