09:41   08-12-2022
Image Description
Թուրքիան կարող է էներգիա մատակարարել Ուկրաինային լողացող էլեկտրակայանների միջոցով
Թողնել մեկնաբանություն

Թուրքական Karpowership ընկերությունը և Ուկրաինայի իշխանությունները բանակցություններ են վարում Օդեսայի մոտ մի քանի նավերի՝ լողացող էլեկտրակայանների տեղադրման շուրջ։ Կողմերը քննարկում են գնի հարցը։

«Մենք Օդեսայի և «Ուկրէներգոյի» ղեկավարության հետ քննարկում ենք 300 ՄՎտ ընդհանուր հզորությամբ երեք նավերի տեղադրումը Օդեսայի մոտ»,- ասել է Karpowership-ի առևտրային խորհրդի անդամ Զեյնեպ Խարեզին: Նա հաշվարկել է, որ նավերը կկարողանան միլիոն տուն ապահովել էլեկտրաէներգիայով: Խարեզիի խոսքով՝ երբ կողմերը պայմանավորվեն տեխնիկական և առևտրային հարցերի շուրջ, անհրաժեշտ կլինի ձեռք բերել նավերի անվտանգության երաշխիքներ։

Karpowership-ը տրամադրում է նավեր, որոնք էլեկտրաէներգիա են արտադրում գազի կամ մազութի միջոցով: Ուստի վառելիքի գինը նույնպես կարևոր դեր է խաղում։ Ուկրաինայի պահեստներում կա 14 միլիարդ խորանարդ մետր գազ, սակայն կառավարությունը կարծում է, որ սեզոնի համար անհրաժեշտ է ևս 3 միլիարդ խորանարդ մետր, ինչը Եվրոպայում արժի 4,5 միլիարդ դոլար: Մազութի հետ կապված իրավիճակը նույնպես լավ չէ, քանի որ այն ամբողջությամբ ներկրվում է։ Թուրքական լողացող էլեկտրակայանների հզորությունը Զապորոժիեի ԱԷԿ-ի յուրաքանչյուր էներգաբլոկի հզորության մեկ երրորդից էլ պակաս է:

Loading...