09:46   08-12-2022
Image Description
«Երկրաշարժի դեպքում տարհանման իրականացում» թեմայով վարժանք Աբովյանի մանկապարտեզում
Թողնել մեկնաբանություն

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է գործնական վարժանք՝ «Երկրաշարժի դեպքում տարհանման իրականացում» թեմայով։ Այն անցկացվել է «Աղետների դիմակայության օր» միջոցառումների շրջանակներում Արարատի մարզի Աբովյան բնակավայրի մանկապարտեզում։

Ուսումնավարժանքին ներգրավվել են վարչության աշխատակիցներն ու Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Արտաշատ բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայության գծային բրիգադը և ոստիկանության տարածքային ստորաբաժանման աշխատակիցները։

Առաջին փուլում նախադպրոցական ուսումնական հաստատության սաների մասնակցությամբ իրականացվել է թեմատիկ միջոցառում, վարժանքի երկրորդ հատվածում՝ տարահանում, փրկարարական աշխատանքներ իրականացում և առաջին բուժօգնության ցուցաբերում:

Ուսումնավարժանքի ընթացքին հետևել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատի ՄՓՎ պետ Արսեն Ղուկասյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Աբովյան բնակավայրի վարչական ղեկավար Ավետիք Հարությունյանը։

Ուսումնավարժանքի մասնակիցները կարևորել են նման միջոցառումների կազմակերպումը նախադպրոցական հաստատություններում, իսկ Արարատի ՄՓՎ պետը վստահեցրել է, որ նմանատիպ ուսումնավարժանքները կրելու են շարունակական բնույթ։

Loading...