11:38   08-12-2022
Image Description
Ընտանեկան բժշկի, թերապևտի և մանկաբույժի ընտրության կարգը կհաստատի պետական կառավարման լիազոր մարմինը
Թողնել մեկնաբանություն

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Առողջապահության նախարարության գործունեության ոլորտին առնչվող մի շարք ենթաօրենսդրական իրավակարգավորումներ նախկինում ընդունվել են լիազորող նորմի բացակայությամբ, կամ դրանց ընդունման համար հիմք հանդիսացած իրավական ակտերն այլևս չեն գործում: 

Առաջարկվում է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման և գրանցումից դուրս գալու կարգը, բժշկին փոխելու ընթացակարգը, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման, նեղ ու դիսպանսերային ծառայություններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատելու լիազորությունը վերապահել առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

Լիազոր մարմնին կտրվի նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկը հաստատելու լիազորությունը:

Loading...