12:03   08-12-2022
Image Description
Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը
Թողնել մեկնաբանություն

Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը, որի համաձայն՝ սև ցուցակում կներառվի ևս 200 մարդ և ձեռնարկություն, երեք բանկ, չորս հեռուստաալիք, ռազմարդյունաբերական ընկերություններ:

Կսահմանափակվի անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների ներկրումը և արտահանումը Ռուսաստան, ինչպես նաև ծովային ճանապարհով ռուսական նավթի մատակարարումը եվրոպական երկրներ:

Պատժամիջոցները հաջորդ շաբաթ պետք է հաստատի ԵՄ խորհուրդը։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը ցանկանում է ձմռանը «սառեցնել Ուկրաինան»։ «Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին և ցանկանում ենք ստիպել Մոսկվային՝ վճարել»,- հավելել է Ֆոն դեր Լայենը։

Loading...