Ադրբեջանցի քաղաքացիական հագուստով անձինք դեկտեմբերի 3-ին փակել էին Արցախը Երևանին կապող մայրուղին: Սա իբր ուներ բնապահպանական նպատակներ, բայց պարզից էլ պարզ է, որ միտքը հետին էր: Հորինված պատճառաբանությունները կրկին մարդկանց հոգեբանական բռնության ենթարկեցին: Վախերին զուգահեռ, այնուամենայնիվ, մարդկանց մեծ մասը գիտակցում էր, թե իրականում ինչու է արվում սա: Մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Բազմաթիվ խնդիրներով մարդիկ պարզապես առաջ և հետ գնալու իրավունք չունեին: Եվ այս ամենից հետո այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչի շուրջ եղավ բանակցությունը: