18:00   14-12-2022
Լքված գույքի հետքերով. Ինչու Թուրքիայի զինված ուժերը արգելեց կադաստրի տվյալների հրապարակումը.«Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Բազմազգ Օսմանյան Թուրքիան միատարր դարձնելու ճանապարհին երիտթուրքերը բազմաթիվ խոչընդոտներ ունեցան, որոնց թվում էին նաև հայերը: Նորագույն Թուրքիան կորցրել էր Բալկաններն ու Աֆրիկան՝ պահպանելով միայն Արաբական թերակղզին և մոտավորապես այսօրվա Թուրքիայի տարածքը:  Այդ տարածքի վրա էլ  չորս բոլորը ապրում էին հայեր, հույներ, հրեաներ և այլ ազգերի ներկայացուցիչներ: Իթթիհաթականները շատ արագ հասկացան՝ հայերն ավելի վտանգավոր են՝ ունեն զինված կուսակցություններ: Բռնի կրոնափոխում էլ հարցի լուծում չէր: Նախադեպ կար՝ երբ դեռ Աբդուլ Համիդի ժամանակներից մուսուլմանացած հայերը վաղուց վերադարձել էին իրենց ինքությանը՝ քրիստոնեությանը:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը այս անգամ պատմել է Ցեղասպանության կատարման և չճանաչման Թուրքիայի տեսանելի և առարկայական հիմքերը:

Loading...