12:25   12-12-2022
Միասնական քննություն երկու փուլով․ նոր հնարավորություն դիմորդի համար
Թողնել մեկնաբանություն

2023թ․ դիմորդները  միասնական քննություն հանձնելու երկու հնարավորություն կունենան։ Սա ԿԳՄՍ նախարարության նոր փոփոխությունն է։ Քննական երկու փուլերն էլ իրականացնելու  է Գնահատաման և թեստավորման կենտրոնը, որի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը այս գործընթացը համարում է դիմորդի համար «երկրորդ շանս»։ 

«Դիմորդը ծանոթանում է քննության ընթացակարգին, ձևաթղթին, ընտելանում միջավայրին։ Այսքանի հետո նա երկրորդ անգամ քննական սենյակ մտնելիս ավելի համաձակ ու վստահ է դառնում։»,- նշում է մամուլի պատասխանատուն։

Քննական առաջին փուլը կիրականանա հունվար ամսին, երկրորդը՝ հունիս-հուլսի ամիսներին։


Loading...