16:10   15-12-2022
Բիզնեսում գիտությունը գործիք չէ, ամբողջ գործն է. «Եկամտաբեր գիտություն»
Թողնել մեկնաբանություն

2008 թվականն էր` ոչ քովիդյան շրջան, երբ Հովակիմ Զաքարյանը սկսեց զբաղվել վիրուսաբանությամբ: Ակտուալություն չկար: Դեռևս Հայաստանում ցողունային բջիջները նրան հետաքրքրում էին, և հենց այդ թեմաներով զբաղվելու ցանկությունը նրան ուղորդեց տարբեր լաբորատորիաներ: Հայաստանում գտնվեց միակը, որը զբաղվում էր բջիջներով, այդտեղից էլ սկսվեց գիտության այս ճյուղի ավելի խորքային ուսումնասիրությունը: Այսօր նա արդեն Denovo Science ընկերության համահիմնադիրներից մեկն է: Վստահ է, որ գիտությունը չպետք է առաջին քայլով դարձնե բիզնես. դա սխալ ճանապարհ է: Նախ ուսումնասիրեք, հարմարվեք միջավայրին ու թող ալիքը ձեզ տանի դեպի բիզնես:

Loading...