17:00   10-10-2019
Հակաբիոտիկներ. երբ բժշկի ձեռագիրը հասկանալը պարտադիր է. «ՀակաԱռասպել»
Թողնել մեկնաբանություն

Մեր հասարակության մեջ հակաբիոտիկները շատերի կողմից ընկալվում են որպես չարիք: Մարդկանց մի մասն էլ՝ հակառակը, տարբեր պատեհ և անպատեհ առիթներով իրենք իրենց հակաբիոտիկ են նշանակում և խմում: Մինչդեռ հակաբիոտիկների անվերահսկելի օգտագործումը մեծ խնդիր է մարդկության համար: Մի կողմից այս դեղամիջոցները մեզ օգնել են պայքարել շատ լուրջ հիվանդությունների դեմ, մյուս կողմից՝ որքան շատ ենք մենք դրանք չարաշահում, այնքան արագ է ընկնում դրանց էֆեկտիվությունը:
ՀակաԱռասպել հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովիկ Փանոսյանը:

Loading...