Տեխնոլոգիական հանրության հետ շփումները ցույց են տալիս` ոլորտը աշխատում է: Տարածաշրջանում այդ իմաստով մենք ունենք մեր առաջատարի տեղը: Այս զարգացմանը մղել են այն ստարտափերը, որոնք ի զորու են եղել հասնել միջազգային շուկա: Այսօր տեխնոլոգիական և գիտական շատ արտադրանքների շարքում Հայաստանը տեսանելի է, ինչը իհարկե տարիների աշխատանքի արդյունքն է: Կարեն Գյուլբուդաղյանի աշխատանքը հենց այս օղակում է, որը սոսնձում է գիտական արտադրանքն ու դրա եկամտաբերության ճանապարհը: